Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին․ «Ուղղակի կեցցեք»


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին, համոզմունք հայտնելով, որ «Հայաստանը մեծ ապագա ունի»: «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում տեղադրած տեսաուղերձում Սաակաշվիլին հայտարարում է․

«Դիմելով Հայաստանի իմ եղբայրներին ու քույրերին, ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Այսօր դուք ունեք ինքներդ ձեզնով հպարտանալու բոլոր հիմքերը: Դուք կարող եք հպարտանալ, որ հայ եք՝ հպարտ մի ժողովուրդ, որը կարողացավ ողջ աշխարհին ցույց տալ, որ ինքն արժանապատվություն ունի, որ ինքը ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում:

Այնպիսի պայմաններում, որ զերծ է կոռուպցիայից և թելադրված չէ այլոց կողմից: Պայմաններ, երբ մարդիկ իրենք են որոշում՝ ինչպես կարգավորել սեփական կյանքը: Պայմաններ, երբ մարդկանց մի կույտ չի յուրացնում ամեն ինչ՝ ոչինչ չթողնելով ժողովրդին:

Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի: Ես սատարում եմ ձեզ: Մենք միշտ ձեր կողքին կլինենք: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր արածի համար: Ուղղակի կեցցեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG