Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կոչ է անում միջազգային հանրությանը զսպել Բաքվին


Armenia - RA Minister of Foreign Affairs Edward Nalbandian and Minister of Foreign and European Affairs of Luxemburg Jean Asselborn at a joint press conference in Yerevan. 27March,2018

Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը՝ պնդելով, թե Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։

«Միջազգային հանրությունը` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան ջանքեր գործադրեն Բաքվին զսպելու, առաջնագծից ադրբեջանական զինտեխնիկան, հրետանին և զինված ուժերը հետ քաշելու և 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերն անշեղ իրագործելու ուղղությամբ»,-պնդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ընդգծելով, որ պաշտոնական Երևանը մնում է հիմնահարցի խաղաղ,բանակցային լուծման կողմնակից:

«Ադրբեջանը չպետք է պատրանքներ տածի, թե Հայաստանում ներքաղաքական զարգացումների պայմաններում կարող է ոտնձգություն կատարել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները։ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հաստատակամ կանգնած է Արցախի թիկունքին և վճռական է ապահովելու նրա անվտանգությունը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի վաղ ԼՂ պաշտպանության նախարարությունը շփման գծում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումներն ու տեղաշարժը պատկերող տեսագրություն էր հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG