Մատչելիության հղումներ

Երեք ժամ ի վեր մայրուղին փակած ցուցարարները հիմնական Գագարին համայնքի բնակիչներ են: Նրանց փոխանցմամբ՝ շուտով իրենց կմիանան Սևան քաղաքից եկող շուրջ հազար մարդ:

Ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը ցուցարարներին հորդորում էր բացել ճանապարհի գոնե մի հատվածը, որպեսզի կարողանան անցնել խցանման մեջ հայտնված զբոսաշրջիկները: Ի պատասխան ցուցարարներն ասացին՝ թող զբոսաշրջիկները տեսնեն, թե ինչ է կատարվում մեր երկրում:

«Ում բռնել են, մեր տղերքին, բաց թողեն», - իրենց պահանջներից մեկը հնչեցնեց մի ցուցարար:

Այդտեղ էին նաև Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, Սևանի քաղաքապետը, որոնք նույնպես հորդորում էին բացել ճանապարհը, բայց ցուցարարներն անդրդվելի մնացին:

Խցանման մեջ էին հայտնվել նաև Նիկոլ Փաշինյանը ծնողները, ովքեր Իջևանից Երևան էին ուղևորվում:

Այս պահին ճանապարհը փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG