Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում չտրվել նախկին ոստիկանների «ստահոդ հրապարակումներին»


Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում կոչ է անում «չտրվել» ներկայումս ոստիկանական ծառայության հետ առնչություն չունեցող նախկին ոստիկանների «ստահոդ հրապարակումներին»:

«Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ:

Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս ուշադիր հետևել հիշյալ անձանց էջերին, որտեղ նշված է, որ նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում և գտնվում են արտերկրում»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG