Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ՌԴ ուղևորներ փոխադրողներին պահանջներ են ներկայացվում


Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, արխիվ
Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, արխիվ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ուղևորափոխադրող ընկերություններին տեղեկացնում է, որ 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում ՌԴ նախագահի հրամանագրի և կառավարության որոշման պահանջներին համապատասխան՝ այն քաղաքներում, որտեղ անցկացվելու են առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:

«Բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները (կանոնավոր և ոչ կանոնավոր), որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ այդ քաղաքներում կիրականացնեն ուղևորափոխադրում, պարտավոր են տրանսպորտային միջոցները կահավորել տեղորոշման համակարգով և տրանսպորտային միջոցի ու վարորդի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնության համապատասխան անվտանգության մարմիններին՝ տվյալ քաղաք մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ: Համապատասխանաբար չկահավորված կամ պահանջվող տեղեկատվությունը անվտանգության մարմիններին չտրամադրած տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ քաղաք չի թույլատրվի», - ասված է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակված է https://bus.transport2018.com/ կայքում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG