Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը պարզել է՝ ԵԽԽՎ մի շարք անդամներ կոռուպցիոն կապեր են հաստատել Բաքվի հետ


Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետևած միջազգային դիտորդների ասուլիսը, Բաքու, 12-ը ապրիլի, 2018թ․
Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետևած միջազգային դիտորդների ասուլիսը, Բաքու, 12-ը ապրիլի, 2018թ․

Տասն ամիս տևած հետաքննության արդյունքում Եվրոպայի խորհուրդը պարզել է, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին ասված է կազմակերպության 219-էջանոց հետաքննության մեջ, ըստ որի, Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու Վեհաժողովի վրա՝ նվազեցնելու Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը:

Ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում, հիշեցնենք, վերընտրվեց գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ քվեների շուրջ 86 տոկոսով: Ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդները հայտարարեցին, մասնավորապես, որ «Ադրբեջանում տիրող քաղաքական միջավայրում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG