Մատչելիության հղումներ

Սոս Ջանիբեկյան. Մի ամբողջ ժողովուրդ է ոտքի ելել, հետ ճանապարհ չկա


Պայքարում ենք ընդդեմ բռնապետության, հանուն ժողովդրավարության, Հայաստանի պայծառ ներկայի, արդարության ու հավասարության. այս կոչերով մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ այսօր Երևանի գրեթե բոլոր փողոցներով երթի էին դուրս եկել:

Զգալի մասը երիտասարդներ էին, կային այնպիսիք, ոքվեր հենց այս շարժման համար էին արտերկրից Հայաստան եկել:

Ցուցարարների թվում էր հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանը, ով «Ազատությանն» ասաց. - «Ուզում եմ բռնություն չլինի: Ուզում եմ ինչ-որ լուծում լինի, որը բանակցությունների շնորհիվ կլինի, ոչ թե բռնություն կգործադրեն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի դեմ: Որովհետև մի ամբողջ ժողովուրդ է ոտքի ելել, հետ ճանապարհ չկա»:

Փաշինյանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների հիշատակելը Ջանիբեկյանը «վախենալու բան» որակեց և ասաց. - «Բայց չվախեցանք. Ես ուզում եմ հասկանալ. եթե Մարտի 1-ի անուն է տրվում, ինչ է դա նշանակում... սպառնալիք, որ մի անգամ եղավ, մի անգամ է՞լ կլինի: Դա անթույլատրելի է: Շատ մարդիկ կամ ու կաց են` միանա՞ն շարժմանը, թե՞ չմիանան, բայց տեսնում եմ, որ գնալով էդ մարդիկ փոխում են իրենց միտքը, միանում են շարժմանը: Ու դեռ, մտածում եմ, կշատանան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG