Մատչելիության հղումներ

Այլ կարծիք ունեցող մարդկանց որս են սկսել․ Ստեփան Գրիգորյան


Ստեփան Գրիգորյան, արխիվ
Ստեփան Գրիգորյան, արխիվ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, ով ժամեր առաջ տարվել էր ոստիկանություն, ազատ է արձակվել։ Նա «Ազատությանը» փոխանցեց, որ առավոտյան այցելել էր հրապարակ, որտեղ բազմաթիվ ցուցարարներ կային։ Րոպեներ անց նրան են մոտեցել կարմիր բերետավորները և առանց պարզաբանման, ներկայանալու տեղափոխել ոստիկանական մեքենա և տարել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Քաղաքագետը վստահ էր, որ իրեն ազատությունից երեք ժամից ավելի զրկելը քաղաքական ենթատեքստ ունի՝ քանի որ գիշերն է վերադարձել արտերկրից և առիթ չկար իրեն ոստիկանություն տանելու, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց որս են սկսել։ - «Հակառակ դեպքում որևէ այլ բացատրություն չունեմ՝ ինձ ոստիկանություն տանելու», - «Ազատությանը» փոխանցեց Գրիգորյանը:

Նա նշեց, որ որևէ հարցի չի պատասխանել, թղթեր չի ստորագրել։ Վաղը Գրիգորյան հրավիրել են ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG