Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանն այսօր իր ֆեսյբուքյան էջում մասնավորապես գրել է. - «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը կարևոր է ցանկացած մեդալից»:

Նշենք, որ երգչուհին այդ կոչումը ստացել է 2015-ին այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ, Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգևներ ստացածների շարքում էր նաև Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը:

«Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով, հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանն ու տեղադրել մեդալի և վկայականի լուսանկարը:

2017թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Մկրտիչ Արզումանյանը նույնպես հրաժարվել է այդ կոչումից: Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից», - գրել է Արզումանյանը:

Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ գրել է այն, ինչ զգացել է։ «Որոշումս կայացրել եմ այսօր, վկայականն ու մեդալը հետ վերադարձնելու կարգը կիմանամ ու կանեմ», - ասաց Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG