Մատչելիության հղումներ

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ըստ հաղորդագրության, այսօր ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, Երևանի հիվանդանոցներում բուժում է ստանում 9 տուժած, որից 7-ն ընդունվել է այսօր։

«Մեկը ապրիլի 16-ից բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության պատճառով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող 2 տուժածից մեկն առաջիկա ժամերին դուրս կգրվի։ «Էրեբունի» բժշկական կենտրոններում այս պահին բժիշկների հսկողության ներքո է 6 տուժած:
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ 6-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG