Մատչելիության հղումներ

ՀՅԴ֊ն կոչ է անում «սթափ գնահատել իրավիճակը»


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել

«Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար», - ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմի հաղորդագրությունում:

«Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը», - հայտարարում է Դաշնակցությունը, ֊ «Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել»:

«Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG