Գյումրիում այսօր առավոտից տոնավաճառների աշխատողները գործադուլ էին հայտարարել ու փողոց դուրս եկել:
Նրանք Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երթ անցկացրին, որին միացան նաև երիտասարդները:
Երթի ընթացքում երթի ոստիկանները երթի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրեցին՝ փորձելով նրանց բերման ենթարկել, բայց ցուցարարները դիմադրություն ցույց տվեցին, և իրավապահները հրաժարվեցին բերման ենթարկելու մտքից:
Բազմամարդ երթի ժամանակ հայտնի դարձավ, որ գյումրեցի ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանին բերման են ենթարկել: Ավելի ուշ Հարությանյանը ձերբակալվեց:
Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի մի շարք գյուղերի ճանապարհ են փակել ու պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: