Մատչելիության հղումներ

Բողոքի միջոցառումների կազմակերպիչներն պարտավոր են գիտակցել, որ կրելու են համարժեք պատասխանատվություն․ ԱԺ նախագահ


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կոչ է անում «ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ»:

ԱԺ նախագահը իր հայտարարությունում արձանագրել է, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումից ակնհայտ դարձավ, որ «Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետևանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք»:

«Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին և կրելու են համարժեք պատասխանատվություն», - գրել է ԱԺ նախագահը: - «Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ»:

Արա Բաբլոյանը նաև զսպվածության ու հանդուրժողականության կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG