Մատչելիության հղումներ

Փաշինյանի էջում կոչ է արվում «հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն՝ շարունակել ապակենտրոն պայքարը»


Թեև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է, իսկ նրա գտնվելու վայրը՝ անհայտ, սակայն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին ուղղված կոչ է հրապարակվել:

«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը», - ասված է հայտարարությունում:

«Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին», - նաև ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG