Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանին առանձնացրել են ու տարել, պաշտպանը տեղյակ չէ, թե նա որտեղ է


«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տարվել է ոստիկանություն, սակայն նրա գտնվելու վայրը անհայտ է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց վերջինիս փաստաբան Հայկուհի Հարությունյանը:

«Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված մոտ երեսուն մարդ կա: Նրանք ասում են, որ Լևոն Բարսեղյանը իրենց հետ է բերման ենթարկվել, հետո իրեն առանձնացրել են: Ինձ այստեղ ասում են, որ ինքը չի գտնվում Շենգավիթի բաժնում և ես չգիտեմ, թե ուր են տարել այստեղից Լևոնին», - պատմեց Հարությունյանը:

Փաստաբանը նշեց, որ առայժմ պարզ չէ նաև, թե ինչ հիմքով են բերման ենթարկել Լևոն Բարսեղյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG