Մատչելիության հղումներ

Ցուցարարները Տիգրան Մեծ պողոտայում են


Ցուցարարներն Էրեբունի փողոցից երթով՝ Տիգրան Մեծ պողոտայով շարժվում են կենտրոն։

Ցույցի 10-րդ օրը ոստիկաններն ուժի գործադրմամբ Էրեբունի համայնքից հեռացրեցին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերը առաջնորդող ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին։

Կան նաև այլ բերման ենթարկվածներ։

Ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:

Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG