«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է», - Ֆեյսբուքում գրել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին», - ասված է Ազնավուրի գրառման մեջ:
«Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում», - գրել է Շառլ Ազնավուրը: