Մատչելիության հղումներ

Գյումրիի կենտրոնական փողոցներով այսօր բազմամարդ երթ անցկացվեց՝ Գյումրիի թատերական հրապարակից դեպի Անի թաղամաս։ Երթի դուրս եկածները պահանջում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Այսօր Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։

Առավոտյան փակ էր Մեծ Մանթաշ գյուղի միջպետական նշանակության ճանապարհը, փակ էր Արթիկ ֊ Երևան ճանապարհահատվածը։

Այնուհետև Երևան ֊ Գյումրի ճանապարհը փակվեց Սառնաղբյուր գյուղի մոտակայքում։

Բողոքի երթ է տեղի ունեցել նաև Արթիկում։

Նշենք, որ այսօր ցերեկը Գյումրիում ևս անցկացվել է ավտոերթ, որի ժամանակ ոստիկանները բավական կոպիտ գործողությունների անցան և թույլ չտվեցին, որպեսզի այն շարունակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG