Մատչելիության հղումներ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Էդմոն Մարուքյանի, Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի հետ


ՀՅԴ դրոշը, արխիվ
ՀՅԴ դրոշը, արխիվ

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակում այսօր ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը», - ասված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG