Մատչելիության հղումներ

Էջմիածնից ցուցարարները երթով շարժվում են դեպի Երևան


Էջմիածին քաղաքում առավոտյան ժամը 11-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ ցույց էին նախաձեռնել, որին հաջորդեց երթի ընթացքում մասնակիցները թիվը կտրուկ կերպով աճեց՝ հասնելով մի քանի հարյուրի:

Ցուցարարները վանկարկում էին «Մերժիր Սերժին», հայտարարում էին, թե Էջմիածնում այլևս վախի մթնոլորտ չկա:

Էջմիածինցիներին այնուհետև միացան հարյուրավոր նոր ցուցարարներ հարակից գյուղերից:

Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Սեյրան Սարոյանի աջակիցները ճնշում են ցուցարարներին Էջմիածնի մերձակա Արևշատ գյուղում: Այսօր հենց արևշատցիները բազմաքանակ խմբով շարժվում են դեպի Երևան՝ միանալու Փաշինյանի նախաձեռնած հավաքին:

Երթին մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG