Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը ծանուցում է տարածել


Armenia -- Justice Ministry of Armenia, undated.
Armenia -- Justice Ministry of Armenia, undated.

Հայաստանի Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հետևյալ ծանուցումը․

«Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին պարբերաբար կտեղեկացնի հավաքներին առնչվող օրենսդրական այլ կարգավորումների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG