Մատչելիության հղումներ

ԵԿՄ-ն քաղաքական բանավեճի կողմերին անհապաղ բանակցություններ սկսելու կոչ է անում


ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյան, արխիվ

Երկրապահ կամավորականների միությունը ողջունել է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը և քաղաքական բանավեճի կողմերին կոչ է անում անհապաղ, առանց նախապայմանների բանակցություններ սկսել:

«Երկրապահը բազում անգամներ հայտարարել է և հիմա էլ կրկնում ենք՝ Երևանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պոլիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է և թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով»,- մասնավորապես, նշում են հայտարարության հեղինակներն ու շարունակում․

«Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է: Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը»:

«Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը և ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը»,- նաև նշված է ԵԿՄ հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG