Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը մեկնում է Պեկին


Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 5 ապրիլի, 2018թ.
Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 5 ապրիլի, 2018թ.

ՏԱՍՍ լրատվգական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 23-ից 24-ը Չինաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ:

«Պեկինում Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու Չինաստանի արտաքին գործոց նախարար Վան Իի և նախագահ Սի Ծինպինի հետ»,- նշվում է ՌԴ արտաքին գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրությունում:

Հանդիպումների օրակարգում ռուս-չինական համագործակցությանն, ինչպես նաև Ցինդաո քաղաքում հուլիսին կայանալիք Շանհայան համագործակցության գագաթնաժողովին առնչվող հարցեր:

Բացի այդ, կքննարկվեն Կորեական թերակղզու, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և իրանական միջուկային ծրագրի հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG