Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանը Նովրուզ Մամեդովին հաստատել է վարչապետի պաշտոնում:
Նախկինում Մամեդովը զբաղեցրել է նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է որպես Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
56-ամյա Իլհամ Ալիևը ապրիլի 11-ին չորրորդ անգամ ընտրվել է Ադրբեջանի նախագահ: Միջազգային դիտորդական առաքելությունները և իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել դեմոկրատիայի պահանջներին: