Մատչելիության հղումներ

Փհենյանը սառեցնում է միջուկային և հրթիռային փորձարկումները


Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ Փհենյանը սառեցնում է միջուկային և հրթիռային փորձարկումները և փակում է միջուկային փորձարկումների կենտրոնը:

Հարավային Կորեայում գործող Yonhap լրատվական կենտրոնը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական լրատվական միջոցներին, հաղորդել է, որ «ապրիլի 21-ից սկսյալ Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային զենքի և միջմայրացամաքային հրթիռների փորձարկումները և փակում է երկրի հյուսիսում գտնվող միջուկային փորձադաշտը»:

Փհենյանը մտադիր է նաև միանալ միջուկային փորձարկումների արգելման միազգային պայմանագրին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ առաջխաղացում» է անվանել Փհենյանին ստացված լուրը:

Առաջիկա օրերին Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանին գտնվող ապառազմականացված հատուկ չեզոք գոտում տեղի կունենա երկու հարևան երկրների նախագահների հանդիպումը, բացի այդ, տեսանելի ապագայում հնարավոր է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG