Մատչելիության հղումներ

Ոստիկանները բերման են ենթարկում Արշակունյաց պողոտան փակող վարորդներին


Արշակունյաց 41 հասցեի հարակից ճանապարհը 30 րոպեից ավելի փակ պահած ցուցարարներին մի քանի անգամ ոստիկանները հեռացրին դեպի մայթերը: Վայրկյաններ անց նրանք կրկին դուրս էին գալիս փողոց:

Ոստիկանությունը, ուժեղացնելով իր ուժերը, ազատեց փողոցը ցուցարարներից:

Բողոքի ակցիային միացած վարորդները մեկը մյուսի հետևից սեփական մեքենաներով էին փակում ճանապարհները՝ կանգնելով անմիջապես փողոցի կենտրոնում: Ոստիկանները նախ սեփական ուժերով էին փորձւոմ մեքենաները դուրս բերել ճանապարհից, այնուհետև զգուշացնում էին վարորդին, որ մեքենան քարշակով դուրս կբերեն՝ եթե վարորդն ինքնակամ չազատի փողոցը:

Ոստիկանները Արշակունյաց փողոցից երկու մեքենա քարշակով հեռացրեցին, ևս երկուսի մեքենաների դռները բացելով՝ ոստիկանները բերման ենթարկեցին վարորդներին: Նրանցից ամենատարեցը, ով ներկայացավ որպես Գառնիկ Իսրայելյան, բերման ենթարկվելիս վատացավ ու մնաց գետնին պառկած: Ոստիկանները այդուհանդերձ, նրան տարան բաժանմունք:

Մինչ վարորդները մեկը մյուսի հետևից սեփական մեքենաներով փակում էին ճանապարհները՝ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, թե երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կարգելված տեղերում կայանված տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք՝ եթե վարորդը տեղում չէ, կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կամ կայանման կանոններն է խախտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG