Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է այցելել Վաշինգտոն և հանդիպել Սպիտակ տանը: Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, Թրամփն այդ առաջարկը ներկայացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում:
Լավրովն այդ մասին այսօր ասել է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը: Լավրովի փոխանցմամբ, Թրամփի կողմից պաշտոնական հրավեր դեռ չի եղել:
«Թրամփը նշել է, որ ուրախ կլինի Պուտինին տեսնել Սպիտակ տանը և ուրախ կլինի պատասխան այցով մեկնել Ռուսաստան»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով, Թրամփը Պուտինին հրավիրել է ԱՄՆ, ինչի մասին մի քանի անգամ նշել է հեռախոսազրույցներում և Թվիթերում տեղադրած գրառումներով:
Reuters-ի փոխանցմամբ, Պուտինին Սպիտակ տուն հրավիրելը կարող է զայրացնել Թրամփի ընդդիմախոսներին, ովքեր համոզված են, որ Ռուսաստանը թշնամական գործողությունների է դիմում Արևմուտքի, այդ թվում Միացյալ Նահանգների նկատմամբ: