Մատչելիության հղումներ

Երեք մեծ բեռնատարներ փակել են Կիևյան-Հալաբյան խաչմերուկը


Երեք մեծ բռնատարներ (ֆուռ) փակել են Մարզահամերգային համալիրի դիմացի հատվածը՝ Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը։

«Շատ վատ բան եք անում, հարգելի վարորդներ», - դիմելով բեռնատարների վարորդներին՝ ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Վարորդներից մեկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ուզում են երիտասարդների կողքին լինել. - «Ուզում ենք, որ մեր ջահելության կողքը լինենք, մենք ուզում ենք մեր ջահելության ազատությունը, ես ուզում եմ, որ մեր երեխեքը լավ ապրեն, ես լավից-վատից ապրել եմ, ուզում եմ, որ հիմա էլ իրենք լավ ապրեն։ Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, թե չէ ուզում էի հեռանալ»։

Հարցին, թե ոստիկանությունից իրեն դեռ չե՞ն անհանգստացրել, վարորդը պատասխանեց. - «Մինչև հիմա չէ, բայց հետո՝ երևի, բայց ես չեմ վախենում, ինչի՞ց վախենամ՝ ծեծի՞ց, ջարդի՞ց»։

Հիշեցնենք, երեկ հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ արեց բեռնատարների վարորդներին միանալ երթին և իրենց մեքենաներով փակել փողոցները՝ նշելով, որ ոստիկանությունը չունի հատուկ տեխնիկա, որ հեռացնի այդ մեքենաները փողոցներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG