Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյանին ազատ արձակեցին


Դավիթ Սանասարյանը դուրս է գալիս ոստիկանության Կենտրոնի բաժնից, 20-ը ապրիլի, 2018թ․
Դավիթ Սանասարյանը դուրս է գալիս ոստիկանության Կենտրոնի բաժնից, 20-ը ապրիլի, 2018թ․

Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակ-Ամիրյան խաչմերուկից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ազատ արձակվեց:

Նա պատմեց, որ իրեն բերման են ենթարկել փողոցը փակելու ակցիայի ժամանակ: Սանասարյանի հավաստմամբ՝ փողոցը բացել են ոչ թե ոստիկանները, այլ ցուցարարները՝ իր կոչով, սակայն ոստիկանները խնդիր են ունեցել իրեն մեկուսացնել, ինչը և արել են: «Բայց նաև շնորհակալություն, որ մի քանի ժամ հանգստացա՝ չէի հանգստացել վաղուց», - հայտարարեց ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG