Մատչելիության հղումներ

Բելառուսը լրատվական կայքերի և սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունը խստացնող օրինագիծ է ընդունում


Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել լրատվության մասին օրենքի փոփոխությունների նախագծին, որը խստացնում է վերահսկողությունը լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի նկատմամբ:

Երեկ Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ են քվեարկել 98 պատգամավորներ, դեմ՝ 2-ը։

Խորհրդարանի ստորին պալատում առնվազն ևս մեկ ընթերցում է անհրաժեշտ, որպեսզի փոփոխությունները հաստատվեն։

Եվրոպացի օրենսդիրները դատապարտել են Բելառուսում անկախ լրատվամիջոցների հետապնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG