Մատչելիության հղումներ

Ցուցարարները փակել են Գյուլբենկյան փողոցը, Փաշինյանն այնտեղ է


Ցուցարարները և ոստիկանները Գյուլբենկյան փողոցում, 20-ը ապրիլի, 2018թ․
Ցուցարարները և ոստիկանները Գյուլբենկյան փողոցում, 20-ը ապրիլի, 2018թ․

Այսօր առավոտյան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր մտավ և հայտարարեց, որ մեկնարկում է ցանցային պայքարը:

Նա այսօր շեշտը դրեց բեռնատարներով պայքարի վրա, հայտարարեց, որ բոլոր համայնքներում, մարզերում, գյուղերում մարդիկ պետք է ծանր տեխնիկան փողոց հանեն՝ լինեն դրանք տրակտորներ, այլ գյուղտեխնիկա, թե բեռնատարներ, և փակեն փողոցները, ճանապարհները:

Փաշինյանը հայտարարեց, որ թիմակիցների հետ սպասում է զանգերի և առաջինը կմիանա այն համայնքին, այն փողոցին, շրջափակված այն վայրին, որտեղ ամենաակտիվը կլինի:

Այնուհետև նա գնաց Արաբկիր համայնք՝ Գյուբենկյան փողոց, որը ցուցարարները փակել են: Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենան հեռացնել էվակուատորով, Փաշինյանը և ցուցարարները փորձում են թույլ չտալ:

Ոստիկանությունը ցուցարարներին հորդորում է բացել ճանապարհը և չխոչընդոտել երթևեկությունը:

Հիշեցնենք, հինգշաբթի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանցային պայքարը շարունակվում է, առաջարկելով այսօր վերադառնալ կամուրջներ, փողոցներ շրջափակելու մարտավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG