Մատչելիության հղումներ

Առաջիկա երեք օրերին սպասվում են անձրևներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում այսօր կեսօրից հետո, ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը և վաղը կնվազի 5-7 աստիճանով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

XS
SM
MD
LG