Մատչելիության հղումներ

Գյումրիի երիտասարդները կրկին փողոց էին դուրս եկել, ոստիկանները մի քանիսին բերման ենթարկեցին


Գյումրիի երիտասարդներն այսօր կրկին փողոց էին դուրս եկել: Երթը մինչև ժամը 15-ը առանց որևէ միջադեպի անցավ և միայն Վարդանանց հրապարակում իրավիճակը լարվեց, երբ մասնակիցները ցանկանում էին տարբեր անցումներով անցնել ճանապարհը: Ոստիկանները ուժ կիրառելով փորձեցին արգելել ու մի քանիսին բերման ենթարկեցին, ընդ որում նաև ճանապարհային ոստիկանության մեքենայով:

Ճանապարհային ոստիկանության մեքենայով բերման ենթարկված Անդրանիկ Պապոյանը վնասվածք է ստացել:

«Ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի քերծվածքներ», - նրա վնասվածքները ներկայացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Բուժզննության անցնելուց հետո Անդրանիկ Պապոյանը պատմեց, թե իրեն ինչպես են բերման ենթարկել ճանապարհային ոստիկանության մեքենայով, բայց ոստիկանության որևէ բաժին այդպես էլ չեն տարել․ - «Չգիտեմ ով էր՝ քանի որ հետևս մենակ ոստիկաններ էին, ենթադրում եմ, որ ոստիկան է՝ խփեց ոտքիս, ոտքս ահավոր՝ ցավից գոռում էի՝ ոտքս, ոտքս: Հենց որ բարձրացա, մեկը մեջից քաշեց ոտքս ու մտցրեցին ավտոն: Ես փողոցը անցնում եմ՝ բռնում – տանում եք, որ ի՞նչ: Էն էլ՝ «ԳԱՅԻ»-ի ավտոյով: Ու բաժին չեն տարել: Բա՝ մենք քեզ մեծ լավություն ենք անում, որ բաժին չենք տանում»:

Ի դեպ, այսօր ավելի մեծ թվով ոստիկաններ էին երթն ուղեկցում: Ոստիկաններից մեկն էլ ակցիայի մասնակիցներին էր լուսանկարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG