Մատչելիության հղումներ

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստ է գումարել


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում, Նովո-Օգարյովո, 19 ապրիլի, 2018թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում, Նովո-Օգարյովո, 19 ապրիլի, 2018թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել ներքին խնդիրներին և Սիրիայի զարգացումներին:

«Նախագահը տեղեկացրել է Սիրիայում արևմտյան դաշինքի իրականացրած գրոհներից հետո ստեղված վիճակի շուրջ մի շարք երկրների ղեկավարների հետ քննարկումների արդյունքները»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG