Մատչելիության հղումներ

Խորվաթ օրենսդիրներն ընդհատել են Սերբիա այցը


Սերբիա - Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչը Բելգրադում, 18-ը ապրիլի, 2018թ.
Սերբիա - Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչը Բելգրադում, 18-ը ապրիլի, 2018թ.

Խորվաթիայի խորհրդարանական պատվիրակությունն ի նշան բողոքի ընդհատել է Սերբիա կատարած այցելությունը:

Պատվիրակությունն այդ որոշումը կայացրել է, երբ սերբ ազգայնական քաղաքական գործիչ Վոյիսլավ Շեշելը ոտքի տակ է գցել Խորվաթիայի պետական դրոշը և հայհոյել է խորվաթ հյուրերին:

Շեշելը ՄԱԿ-ի դատարանի վճռով ժամանակին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման պատերազմի հանցագործությունների համար, սակայն դատարանը նրան ազատ է արձակել՝ հաշվի առնելով, որ նա հետաքննության և դատավարության ընթացքում մոտ տասը տարի գտնվել է միջազգային դատարանի բանտում:

«Երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված այցը շատ լավ է մեկնարկել, սակայն Սերբիայի խորհրդարանի շենքի մուտքի մոտ Շեշելն անարգել է Խորվաթիայի պետական դրոշը և վիրավորել է պատվիրակներին, մենք ընդհատում ենք այցը», - ասվում է պատվիրակության ղեկավար, Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Գորդան Յանդրոկովիչի տարածած հայտարարությունում:

Սերբիայի պաշտոնյաները դատապարտել են սերբ ազգայնական առաջնորդի արարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG