Մատչելիության հղումներ

Բելգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց


Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդ, արխիվ
Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդ, արխիվ

Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդը հոսպիտալացվել է սրտի անբավարար աշխատանքի կապակցությամբ:

Հանրային և արքայական ծառայությունից հեռացած թագավորին երեկ երեկոյան են փոխադրել հիվանդանոց: Այս մասին հայտնել է «Սուար» օրաթերթը: «Նորին մեծություն Ալբերտ երկրորդի մոտ ախտորոշվել է աորտայի ստենոզ, հոսպիտալացումն անհրաժեշտ է հետագա բուժմանը նախապատրաստվելու համար», - հաղորդել է թերթը՝ հավելելով, որ 83-ամյա թագավորի կյանքին վտանգ չի սպառնում:

Ալբերտ երկրորդը գահը ստացել է 1993 թվականին ժառանգներ չունեցող եղբորից՝ Բոդուեն առաջինից, և մոտ 20 տարի է ղեկավարել երկիրը:

2013 թվականին նա ուրացել է գահը և Բելգիայի ղեկավարումը փոխանցել է որդուն՝ Ֆիլիպին, սակայն պահպանել է Բելգիայի թագավորի տիտղոսը:

Բելգիան սահմանադրական խորհրդարանական միապետություն է, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG