Reuters-ի փոխանցմամբ, Իրանի հարավում՝ Բուշերի շրջանում, որտեղ գտնվում է այդ երկրի ատոմոկայանը, այսօր առավոտյան տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Տվյալ պահին չկան հաղորդագրություններ ավերածությունների կամ տուժածների մասին: Ըստ Reuters-ի, այդ շրջանում կան մեծ թվով բնակելի շինություններ, որոնց կառուցման համար օգտագործվում են ցեխից պատրաստված աղյուսները: Այդ անորակ շինանյութը հաճախ չի դիմանում ստորգետնյա նույնիսկ ոչ հզոր ցնցումներին:
Իրանի մասնագետների փոխանցմամբ, այսօրվա երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա: