Մատչելիության հղումներ

Բռնություն լրագրողի նկատմամբ. Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց


Տիրայր Մուրադյանը հիվանդանոցում

Այսօր առավոտյան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը։

Նա այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Մուրադյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն ծեծի ենթարկել։

«Էդ երկու հոգին, ովքեր իմ նկատմամբ բռնություն են կիրառել, մինչև կառավարության միջադեպը ես իրենց ֆիքսել էի, իրենք իրենց չէին պահում հավաքի կլասիկ մասնակից, իրենք անընդհատ հեռախոսով պատմում էին ինչ-որ մարդկանց, թե ինչ են տեսնում, երբ որ իրենք հասկացան, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռու գնալ, բայց ուր գնում էի ինձ տեսադաշտում էին պահում», - պատմեց լրագրողը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Սամվել Կարապետյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ լրագրողը դեռ 6-7 ժամ պետք է մնա իրենց հսկողության տակ։

«Գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ունի ձախ քունք-ծոծրակային հատվածում։ Կանխատեսելի բարդություններ, իմ կարծիքով, չեն լինի, բայց մենք պարտավոր ենք հսկել», - ասաց Կարապետյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG