Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «շարունակելու է բերման ենթարկել հասարակական կարգը խախտողներին»


Ոստիկանությունը հաղորդում է, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:

«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան ոստիկանության ստորաբաժանումներ 20 ցուցարար է բերման ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG