Հայաստանի տարածքում այսօր երեկոյան ժամերին, ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կշարունակի բարձրանալ, իսկ վաղը ցերեկը, ապրիլի 21-ին, 22-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում այսօր երեկոյան ժամերին, ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: