Մատչելիության հղումներ

Ռումինիայի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Իլիեսկուի դեմ


Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկու, արխիվ
Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկու, արխիվ

Ռումինիայի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի դեմ: Նա մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործության համար: Դատախազությունը պնդում է, որ նա կիսում է պատասխանատվությունը 1989 թվականին հակակառավարական ընդվզումների ժամանակ ավելի քան հազար ցուցարարի մահվան համար:

88-ամյա Իլիեսկուն ապրիլի 17-ին ներկայացել է դատախազություն: Նախկին նախագահը որևէ մեկնաբանություն չի արել:

1989-ին Ռումինիայի կոմունիստ բռնակալ Նիկոլաե Չաուշևսկուի դեմ ընդվզման ժամանակ իշխանությունը անցել էր Իլիեսկուին: Դատախազությունը պնդում է, որ Իլիեսկուն, ում վերահսկողության տակ էին անցել ուժային կառույցները, չի կանխել բազմաթիվ ընդհարումներ, որոնց հետևանքով շատ մարդիկ են զոհվել:

Նիկոլաե Չաուշսկուն և նրա կինը 1989-ին գնդակահարվեցին ռազմական տրիբունալի կողմից: Իսկ Իոն Իլիեսկուն երկու անգամ, ոչ հաջորդաբար ժամկետով նախագահ է ընտրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG