Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի


Ոստիկանությունը բերման է ենթարկում հավաքի մասնակցին, Երևան, 18-ը ապրիլի, 2018թ.

Այսօր ժամը 15։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 87-ի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի, բերման ենթարկվածների թվում 20 անչափահաս կա։

Ոստիկանության շտաբի պետը նշեց, որ 87 բերման ենթարկվածներից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք։

«54 անձի մասով ստուգվում է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու հարցը, կատարվում են քննչական գործողություններ․ փողոցները փակելով հասարակական կարգ են խախտել, ոստիկանությունը չի հանդուրժում դա», - ասաց Ոստիկանության շտաբի պետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG