«Տարոն, դուրս արի» կոչերով ցուցարարները Երևանի քաղաքապետարանի շենքի առջև են։
Քաղաքապետարանի կենտրոնական մուտքը ոստիկանական պատով արգելափակված է, Փաշինյանը ցուցարարների հետ շենքին մոտեցավ նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածից և ողջունեց ոստիկաններին։
«Մենք ձեզ հետ կռիվ չունենք։ Մենք մեր ոստիկանությանը վերաբերվում ենք լավ և հույս ունենք, որ դուք էլ լավ կվերաբերվեք մեր ցուցարարների նկատմամբ», - հայտարարեց Փաշինյանը։