Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում օդանավի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել


ԱՄՆ-ի ավիացիոն ոլորտի պաշտոնյաները հայտնում են, որ այսօր տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով մեկ ուղևոր է զոհվել, ավելի քան հինգ մարդ տուժել է: Նյու Յորք-Դալաս չվերթն իրականացնող Boeing 737-700-ի շարժիչը օդում բռնկվել է ու պայթել: Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ֆիլադելֆիայում: Օդանավում 149 ուղևոր կար: 43-ամյա Ջենիֆեր Ռիորդանի մահը ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայում 2009 թվականից հետո տեղի ունեցած առաջին ողբերգական միջադեպն է: Այս մասին հաղորդում է Ազգային փոխադրումների անվտանգությունը վերահսկող մարմինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG