Մատչելիության հղումներ

CPJ-ն Ռուսաստանին կոչ է արել թափանցիկ հետաքննել լրագրող Մաքսիմ Բորոդինի մահվան հանգամանքները


Լրագրող Մաքսիմ Բորոդին
Լրագրող Մաքսիմ Բորոդին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել թափանցիկ, արդյունավետ ու արդարացի հետաքննել լրագրող Մաքսիմ Բորոդինի մահվան հանգամանքները և չբացառել հնարավոր բռնության վարկածը: Լրագրողական միջազգային կազմակերպությունը չի բացառել, որ Բորոդինը հնարավոր է ենթարկվել է հարձակման լրագրողական իր հետաքննության պատճառով:

Եկատերինբուրգցի լրագրող Մաքսիմ Բորոդինը առաջինն էր գրել Սիրիայում ռուսական «Վագներ» ռազմականացված կազմավորման անդամների զոհվելու մասին: Անցած ուրբաթ նա ցած է ընկել հինգերորդ հարկում գտնվող իր տան պատշգամբից: Երկու օր անց նա մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: Նրա գործընկերները հնարավոր են համարում, որ Մաքսիմ Բորոդինի մահը պատահականություն, կամ ինքնասպանություն չէր: Ռուսաստանի քննչական կոմիտեն սկսել է ուսումնասիրել լրագրողի մահվան հանգամանքները:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն իր հայտարարությունում նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում լրագրողների մահվան կասկածելի մի շարք դեպքեր են տեղի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG