Մատչելիության հղումներ

«Սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը». Փաշինյան


Առավոտյան ժամը 10։00-ից Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է ցուցարարների բողոքի երթը։ Այժմ նրանք Բաղրամյան պողոտայում են, երթևեկությունը փակ է։

Ցուցարարները վազքով անցան խորհրդարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի շենքերի մոտով և մոտեցան Բաղրամյան 26-ին՝ վարչապետի նստավայրին։

«Սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. - «Խնդրում եմ ծափերով ողջունել մեր ոստիկաններին։ Ցուցաբերում ենք հարգանք և քաղաքավարություն ոստիկանների նկատմամբ, որևէ բռնությունը բացառվում է, որևէ սադրանքը բացառվում է։ Հիշեք, որ մենք չենք եկել կա՛մ ոստիկանության, կա՛մ մեր հայրենիքի որևէ գույքի, կա՛մ ունեցվածքի դեմ պայքարելու, մենք եկել ենք պայքարելու՝ հեռացնելու Սերժ Սարգսյանին և հանրապետականներին»։

Նշենք, որ այստեղ ոստիկանների թիվը մեծանում է։

Ցուցարարները փորձում են փակել նաև Պռոշյան փողոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG