Մատչելիության հղումներ

Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Երևանում ընթացող իրադարձություններին


Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում, 17-ը ապրիլի, 2018թ.
Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում, 17-ը ապրիլի, 2018թ.

Վրացական լրատվամիջոցներն արդեն երրորդ օրն է ինչ ակտիվորեն հետևում են Երևանում ընթացող իրադարձություններին:

Այս առումով առանձնանում է Վրաստանի առաջատար ընդդիմադիր հեռուստաընկերությունը` «Ռուսթավի 2»-ը, որի նկարահանող խումբը երկուշաբթի օրվանից Երևանում է: Հեռարձակած ռեպորտաժներում «Ռուսթավի 2»-ը վերջին օրերին բավական մանրամասնորեն էր ներկայացնում Հայաստանի մայրաքաղաքում ծավալված իրադարձությունները:

Հեռուստաընկերության լրագրողները զրուցում էին թե՛ շարքային ցուցարարների, թե՛ բողոքի ակցիաների գլխավոր կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում են նաև մյուս առաջատար վրացական հեռուստաընկերությունները: Վրաստանի հանրային ալիքը երեքշաբթի օրը ևս նկարահանող խումբ ուղարկեց Հայաստան: Վրացական առաջին ալիքի թղթակիցն ուղիղ միացումների միջոցով վրացական հանրությանն էր ներկայացնում Հայաստանում ծավալվող բողոքի ակցիաների և Սերժ Սարգսյանի ընտրության մասին վերջին տեղեկատվությունը:

Վրաստանի փորձագիտական շրջանակներում ևս հետևում են հարևան Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, Վրաստանի արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Վախթանգ Մաիսայան որոշակի նմանություններ է տեսնում այսօր Հայաստանում և մի քանի տարի առաջ իր երկրում ծավալված իրադարձությունների միջև:

«Վրաստանն արդեն իսկ այս փուլով անցել է: Ժամանակին, երբ մեր երկրում իշխանության ղեկին ավտորիտար ղեկավար էր` Սաակաշվիլին, նա ևս փոփոխության ենթարկեց Սահմանադրությունը, խորհրդարանական կառավարում հաստատեց, որպեսզի հետագայում զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Սակայն հայաստանյան տարբերակի իրագործումը Վրաստանում այդպես էլ ավարտին չհասցվեց, քանի որ Սաակաշվիլին և նրա թիմը պարտվեցին խորհրդարանական ընտրություններում: Այդ մոդելն, ի վերջո, կյանքի չկոչվեց», - Sputnik-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշում էր քաղաքագետ Վախթանգ Մաիսայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG