Մատչելիության հղումներ

Պուտինը և Մերկելը քննարկել են իրավիճակը Սիրիայում և «Հյուսիսային հոսք-2»֊ի կառուցումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և «Հյուսիսային հոսք-2» բալթյան խողովակաշարի կառուցումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը, ինչպես հաղորդվում է, քննադատության է ենթարկել անցյալ շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օդային հարվածները սիրիական կառավարական կառույցների վրա՝ ընդգծելով, որ այդ հարվածները «ագրեսիայի դրսևորում են», որը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը:

Վաշինգտոնը հայտարարել է, որ ապրիլի 14-ին օդային հարվածները ուղղված էին Ասադի կառավարության քիմիական զենքի ենթակառուցվածքներին և իրականացվել է ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG