Մատչելիության հղումներ

Կանադայի արտգործնախարությունը հետ է կանչում Կուբայի դիվանագիտական անձնակազմի ընտանիքներին


Կանադայի արտգործնախարարությունը հետ է կանչում Կուբայում դիվանագիտական անձնակազմի ընտանիքներին՝ առողջության հետ կապված «տարօրինակ ախտանիշների» պատճառով:

Global Affairs Canada-ն ապրիլի 16-ին հայտնել է, որ «անհասկանալի իրավիճակ» է ստեղծվել Կուբայում 10 մարդու մոտ հայտնաբերված խորհրդավոր ախտանիշների պատճառների հետ կապված: Կուբայում գտնվող դիվանագետների երեխաները, կողակիցները, ծնողները լքում են այդ երկիրը, ասվում է հայտարարությունում:

Կուբայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները նմանատիպ ախտանիշներից բողոքում են 2016 թվականից: Վաշինգտոնը պնդում է, որ դիվանագետների նկատմամբ ուլտրաձայնային սարքեր են կիրառվել: ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել էր, որ այդ ախտանիշները «նպատակաուղղված հարձակման» արդյունք են, սակայն չէր հստակեցրել, թե ով է դրա համար պատասխանատու:

Պաշտոնական Հավանան կտրականապես հերքում է իր մասնակցությունը որևէ վնասակար գործողության:

Կանադան երկուշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկացի և կանադացի մասնագետները, որոնք զննել են տուժածներին, մտավախություն են հայտնել, որ խոսքը «հնարավոր գանգուղեղային վնասվածքի նոր տեսակի» մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG