Մատչելիության հղումներ

Փաշինյանի որդին ազատ արձակվեց


Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որ կեսօրին բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին, ազատ է արձակվել: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որդին եղել է ոստիկանության Շենգավիթի բաժնում:

Ավելի վաղ Աննա Հակոբյանն ասել էր, որ, իր տեղեկություններով, որդուն բերման են ենթարկել փողոց փակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG